Բելառուսին նախանձում են. Լուկաշենկո

17:54   31 Մայիս 2020    243

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկի տրակտորների գործարան այցի ժամանակ հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում խիստ սահմանփակիչ միջոցառումների բացակայության պատաճառով Բելառուսին նախանձում են։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Lenta.ru-ն։

Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսին նախանձում են բարձրագույն մակարդակով։ Նա նաև գործարանի աշխատողներին կոչ է արել չվախենալ կորոնավիրուսով վարակվելուց, քանի որ «եթե որևէ մեկը վարակվի, կբուժեն»։

Նշենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար Բելառուսում խիստ միջոցառումներ չեն իրականացվել։ Մայիսի 30-ի դրությամբ այդ երկրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 41 658 դեպք, գրանցվել է 229 մահ, ապաքինվել է 17 964 հիվանդ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելառուս  


Վերնագիրի այլ պիտակները