Ֆլորիդայում բեռնատարը մխրճվել է խաղաղ ցուցարարների ամբոխի մեջ

18:47   31 Մայիս 2020    265

Ամերիկյան Ֆլորիդա նահանգի Թալահասի քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով բողոքի ցույց անող ամբոխի մեջ մխրճված բեռնատարի վարորդին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով ոստիկանության հայտարարությանը:

«Այսօր առավոտյան, երբ խաղաղ ցույցերը սկսվեցին կենտրոնում՝ Մոնրոյի փողոցում, ավտոմեքենան ներխուժել է ամբոխի մեջ: Վարորդը անհապաղ ձերբակալվել է: Այս պահին տուժածներ չկան»,- նշվում է ոստիկանության թվիթերյան հայտարարության մեջ:

Տեղի ոստիկանության տեղեկություններով՝ դեպքի հետաքննություն է տարվում:

Թալահասիի քաղաքապետը, խաղաղ ցույցի մասնակիցներին աջակցություն հայտնելով, ընդգծել է, որ ավտոմեքենան շարժվել է ոչ մեծ արագությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆլորիդա  


Վերնագիրի այլ պիտակները