Crew Dragon տիեզերանավի անձնակազմը Միջազգային տիեզերակայանին մոտենալիս փորձարկել է

20:18   31 Մայիս 2020    281

Ամերիկյան SpaceX ընկերության ստեղծած Crew Dragon տիեզերանավի անձնակազմը՝ տիեզերագնացներ Դագ Հերլին և Ռոբերտ «Բոբ» Բենքենը, կիրակի Միջազգային տիեզերակայանին մոտենալու ավարտական փուլում գործարկել են տիեզերանավի կառավարման մեխանիկական համակարգերը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հղում անելով ՆԱՍԱ-ին, ձեռքով կառավարման հնարավորության ստուգումը իրականացվել է այն պահին, երբ տիեզերանավը գտնվել է կայանի միակցման հանգույցից 220 մետր հեռավորությամբ: Միակցումը պետք է տեղի ունենա ԱՄՆ արևելյան ափի ժամանակով 10:29-ին (երևանյան 18:29)-ին: Այն տեղի կունենա ավտոմատ ռեժիմով:

Հիշեցնենք, որ տիեզերանավի արձակումը Falcon-9 հրթիռով մեկնարկել է շաբաթ գիշեր երկրորդ փորձից: Առաջին փորձը չեղարկվել էր օրեր առաջ՝ վատ եղանակային պայմանների պատճառով:

Տիեզերանավի արձակումը պատմական էր, քանի որ 2011 թվականից ի վեր տիեզերագնացները Միջազգային տիեզերակայան են ուղևորվել ամերիկյան տիեզերանավով և ոչ թե ռուսական «Սոյուզ»-ով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները