Բրազիլիայում 5 ամսական փոքրիկն ապաքինվել է կորոնավիրուսից 1 ամիս կոմայում գտնվելուց հետո

20:22   31 Մայիս 2020    255

Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում հիվանդանոցից դուրս է գրվել կորոնավիրուսից բուժում ստացող 5-ամսական փոքրիկը:

Իր վեցամսյակը փոքրիկը կնշի տանն՝ ամբողջովին ապաքինված: Կոմայում գտնվելու ընթացքում փոքրիկին թոքերի արհեստական օդափոխման սարքին էին միացրե, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Նա դժվարություն ուներ շնչառության հետ, և բժիշկները մտածում էին, որ դա բակտերիալ վարակ է, սակայն ոչ մի բուժում արդյունք չէր տալիս, նրա վիճակը վատանում էր: Այդ ժամանակ ես և կինս որոշեցինք նրան մեկ այլ հիվանդանոց տանել, այնտեղ նրան թետավորեցին: Նրա մոտ կորոնավիրուս էր»,- ասել է երեխայի հայրը՝ Վագներ Անդրադեն:

Ծնողների համար անհասկանալի է, թե որտեղից է փոքրիկը վարակվել: Հունիսի 14-ին լրանում է Դոմի վեցամյսակը, որը նա կնշի տանը՝ ծնողների հետ, իսկ հարազատները նրանց կմիանան առցանց:

Բրազիլիայում վերջին տվյալների համաձայն կորոնավիրուսից մահացել է ավելի քան 28 000 մարդ, վարակվել՝ մոտ կես միլիոնը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները