Քեյթ Միդլթոնը դատի կտա Tatler ամսագրին

20:37   31 Մայիս 2020    308

Արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը հայտարարել են, որ պատրաստվում են դատի տալ Tatler ամսագրին՝ Քեմբրիջի դքսուհուն քննադատող հոդվածի պատճառով:

Խոսքը «Եկատերինա Մեծը» հոդվածի մասին է, որը հրապարակվել է Tatler ամսագրում 2020-ի հուլիս-օգոստոս ամիսներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հոդվածում գրված է, որ արքայազն Հարիի և Մեգան Մարքլի իրենց թագավորական պարտականություններից հրաժարվելուց հետո Քեյթ Միդլթոնը ստիպված է լրացուցիչ աշխատանք կատարել, ինչի հետրևանքով հայտնվել է նյարդային պոռթկման եզրին:

Հրապարակման մեջ նաև հաղորդվում է դքսուհու սնման վարքագծի ենթադրյալ խանգարման մասին, ինչի հետևանքով նա հյուծված և «արքայադուստր Դիանայի նման նիհար» տեսք ունի: Բացի այդ, հոդվածում մանրամասներ կան Քեյթի և Սասեքսի նախկին դքսուհու վատ հարաբերությունների մասին:

Քենսինգթոնի պալատը հերքել է արքայազն Ուիլյամի կնոջ սթրեսային վիճակի մասին հաղորդումները, իսկ թագավորական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ նյութը չի համաձայնեցվել նախքան հրապարակումը: Միևնույն ժամանակ, Tatler-ի գլխավոր խմբագիրը պնդում է, որ պալատում տեղյակ են եղել համարի նախապատրաստման մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները