Գիտնականները պարզել են Եվրոպայում կորոնավիրուսի ներթափանցման մոտավոր ամսաթիվը

21:03   31 Մայիս 2020    321

Ֆրանսիայում Կոլմարի Ալբերտա-Շվեյցեր հիվանդանոցից բժիշկ Միշել Շմիթն ու նրա գործընկերներն անցկացրել են հետազոտություն պարզելու Եվրոպայում կորոնավիրուսի տարածման հնարավոր ժամկետները։

Բժիշկներն ուսումնասիրել են հազարավոր հիվանդների կրծքավանդակի նկարները եւ պարզել, որ դրանցից երկուսը կորոնավիրուսով հիվանդ են եղել 2019 թվականի նոյեմբերին, այսինքն՝ երկու ամիս առաջ նախքան Ֆրանսիայի առողջապահությունը պաշտոնապես ճանաչել է հիվանդության տարածումը երկրում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Կորոնավիրուսային հիվանդության եւս 12 դեպք է բացահայտվել հետազոտողների կողմից դեկտեմբերին եւ հունվարի սկզբին արված նկարներում։ Այժմ բժիշկ Շմիթն իր թիմի հետ միասին ուսումնասիրում է 2019 թվականի հոկտեմբերին արված լուսանկարները՝ փորձելով պարզել զրոյական պացիենտին, հաղորդում է ՄԿ-ը։

Շմիթը հայտարարել է, որ ապագան կառավարելու համար պետք է հասկանալ անցյալն ու պարզել, թե որտեղ է սկիզբ առնում այդ բռնկումը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները