Ինդիանապոլիսում անկարգությունների ժամանակ զոհվել է առնվազն երեք մարդ

22:38   31 Մայիս 2020    574

Առնվազն երեք մարդ է սպանվել Ինդիանապոլիսի կենտրոնում հրաձգության հետեւանքով կիրակի գիշերը տեղի ունեցած անկարգությունների ժամանակ։

Քաղաքի ոստիկանության դեպարտամենտը հաղորդել է, որ առաջին անգամ կրակոցները լսվել են 02:30-ի շրջանում քաղաքի կենտրոնում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Դեպարտամենտի ղեկավար Ռենդալ Թելբոթի խոսքով՝ Ինդիանապոլիսի կենտրոնում այժմ անվտանգ է։

Նրա խոսքով՝ զոհերը սպանվել են շաբաթ 23:45-ի եւ կիրակի 03:00-ի միջակայքում։ Եւս երկու մարդ ստացել է հրազենային վիրավորում։

Հիշեցնենք, որ Ամերիկայում անկարգությունները սկսվել են Մինեապոլիս քաղաքում ոստիկանի ձեռքով աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո։ Տղամարդը մահացել է հիվանդանոցում դաժան եւ կոպիտ ձերբակալությունից հետո։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները