Վրաստանում ռեստորանների և առևտրի կենտրոնների աշխատանքը վերականգնվում է

11:27   01 Հունիս 2020    188

Այսօրվանից Վրաստանի տարածքում աշխատանքն են վերսկսում խոշոր առևտրի կենտրոնները, մոլերը, ռեստորանները։

Խոսքն այն ռեստորանների մասին է, որոնք ունեն հաճախորդներին բացօթյա սպսարկելու հնարավորություն։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան։

Երեկ Վրաստանի առողջապահության նախարարությունում մշակվել են ցուցումներ այն մասին, թե ինչպես սպասարկել հաճախորդներին։ Այսպիսով՝ ռեստորաններում 1 սեղանի շուրջ կարող է նստել 6 հոգուց ոչ ավելի։ Հյուրերը պետք է հասանելիություն ունենան ախտահանիչ միջոցներին։ Խորհուրդ է տրվում հաճախ փոխել սփռոցները կամ օգտագործել մեկանգամյա օգտագործման սփռոցներ։

Ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուս է հաստատվել է 783 մարդու մոտ, կա 12 մահ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները