Ավստրալիան կրկին անգամ հայտարարել է, որ չի ճանաչում հայ անջատողականների «ընտրությունները»

10:44   01 Հունիս 2020    178

Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզում «նախագահական ընտրությունների» ապօրինի անցկացումը և «երդմնակալության շոուն» մեր հինավուրց Շուշա քաղաքում՝ վրդովմունք է առաջացրել՝ աշխարհում գործող սփյուռքային կազմակերպությունների և մեր հայրենակիցների շրջանում:

Ինչպես Hayatsk.info-ին հայտնել են Սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեում, ադրբեջանցիների՝ պետական և կառավարական կառոյցներին, որոնցում գործում են սփյուռքային կազմակերպություններ, ինչպես նաև հեղինակավոր միջազգային կազմակերպություններին հասցեագրված բազմաթիվ դիմումներում ընդգծված է, որ Հայաստանի հովանավորության ներքո՝ Ադրբեջանի օկուպացված հողերում հանցագործ վարչակարգի ձեռնարկած քայլերը հակասում են Ադրբեջանի Սահմանադրությանը և միջազգային իրավունքի նորմերին, ինչպես նաև՝ հակամարտության կարգավորման վերաբերյալ խաղաղ բանակցություններին:

Ավստրալիայի ադրբեջանցիների ասոցիացիայի կողմից Ավստրալիայի կառավարությանը ուղղված նամակում ասվում է, որ Լեռնային Ղարաբաղում անօրինական գործող հայ անջատողականները անտեսում են միջազգային իրավունքի նորմերը և միջազգային հանրության պահանջները:

Ավստրալիայի կառավարության արտաքին գործերի և առևտրի դեպարտամենտի՝ Ավստրալիայի ադրբեջանցիների ասոցիացիայի նախագահ Միքայիլ Օյթին պատասխան նամակում ասվում է, որ Ավստրալիայի կառավարությունը աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և Լեռնային Ղարաբաղը չի ճանաչում որպես անկախ պետություն: Նամակում նշվում է, որ Ավստրալիայի կառավարությունը չի ճանաչում նաև՝ 2020 թվականի մարտի 31-ին անցկացված հայ անջատողականների անօրինական ընտրությունները և աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորման ջանքերին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Ղարաբաղ  


Վերնագիրի այլ պիտակները