Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը հասել է 794-ի

11:54   01 Հունիս 2020    181

Վրացի մասնագետներն անցած օրվա ընթացքում հայտնաբերել են նոր կորոնավիրուսով վարակման 11 դեպք:

Այսպիսով, StopCov-ի թարմացված տվյալներով՝ երկրում վարակակիրների թիվը հասել է 794-ի:

Անցյալ շաբաթվա սկզբին Վրաստանում հայտնաբերում էին կորոնավիրուսով վարակման հաշված դեպքեր՝ օրվա մեջ 1-3 դեպք: Սակայն մայիսի 29-ին հայտնաբերվել էր 8 նոր պացիենտ, մայիսի 30-ին՝ 11, իսկ մայիսի 31-ին՝ արդեն 26:

Այս ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից առողջացածների թիվը կազմում է 624, մահացել է 12 պացիենտ:

Կարանտինի մեջ է 2 494 մարդ, իսկ ստացիոնարներում՝ 301: Վրաստանի 3 քաղաքացի բուժման է բերվել այլ երկրներից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները