Վաշինգտոնի քաղաքապետը պարետային ժամ է հայտարարել

12:12   01 Հունիս 2020    236

ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բոուզերը կարգադրել է պարետային ժամ մտցնել և ներգրավելԿոլումբիայի մայրաքաղաքային շրջանի Ազգային գվարդիայի զորքերին՝ զանգվածային ցույցերի և անկարգությունների կապակցությամբ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասված է Twitter-ում քաղաքապետի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Այսպիսով, պարետային ժամ է հայտարարվել ամբողջ Կոլումբիայի շրջանում ՝ կիրակի ժամը 23.00-ից մինչև երկուշաբթի, հունիսի 1-ի ժամը 06.00-ն: Բացի այդ, Բոուզերը ներգրավել է Ազգային գվարդիային՝ աջակցելու քաղաքի ոստիկանության վարչությանը:

Հիշեցնենք, որ ամերիկյան մի շարք քաղաքներում տեղի ունեցող բողոքի ցույցերը սկսվել են մայիսի 25-ին սոցցանցերում մի տեսանյութի տարածումից հետո, որտեղ ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով աֆրոամերիկացի տղամարդուն պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վզին։ Անտեսելով տղամարդու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվել է նրան բաց թողնել, ինչի հետևանքով Ֆլոյդը մահացել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վաշինգտոն  


Վերնագիրի այլ պիտակները