Իսպանիայում կորոնավիրուսով վարակման 24-ժամյա ցուցանիշը նվազել է 100-ից

13:07   01 Հունիս 2020    202

Իսպանիայում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման ընդամենը 96 դեպք է արձանագրվել՝ համաճարակի բռնկման պահից ի վեր վարակման ցուցանիշը հասցնելով 239 429-ի:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այս տվյալները հրապարակել է երկրի առողջապահության նախարարությունը: «Քովիդ-19»-ից մահացածների թիվը վերջին մեկ շաբաթվա ընթացքում կազմել է 39 մարդ, ընդհանուր մահացության ցուցանիշը՝ 27 127, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վերջին շաբաթվա ընթացքում հիվանդանոց է տեղափոխվել 263 մարդ, վերակենդանացման բաժանմունք՝ 9:

Համաճարակի բռնկման պահից ի վեր Իսպանիայում 2.5 մլն ՓՇՌ-թեստ է անցկացվել (53.8 թեստ`ամեն 1000 բնակչի հաշվով), ինչպես նաև ավելի քան 1.5 մլն հակամարմնի հայտնաբերման արագ թեստեր (32.4 թեստ՝ 1000 բնակչի հաշվով):

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսպանիա  


Վերնագիրի այլ պիտակները