ԱՄՆ-ում եռահարկ շենքը կայծակի հարվածից գրեթե ամբողջությամբ այրվել է

14:22   01 Հունիս 2020    218

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում կայծակի ուժգին հարվածից եռահարկ շինությունը հրդեհվել է ու գրեթե ամբողջովին այրվել, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ միջադեպի հետևանքով քառասուն մարդ է տարհանվել:

Շենքում եղել է ընդհանուր հիսուն բնակարան: Նշվում է, որ մինչև հրշեջները դեպքի վայր են հասել, կրակն արդեն հասել էր շենքի տանիք:

Միջադեպի հետևանքով զոհեր և տուժածներ չկան:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները