Չինաստանը ԱՄՆ-ին բողոք է հայտնել Հոնկոնգի վերաբերյալ երկրի ներքին գործերին միջամտության պատճառով

15:18   01 Հունիս 2020    238

Հոնկոնգի վերաբերյալ ԱՄՆ իշխանությունների քայլերը միջազգային իրավունքի բազային նորմերի խախտում են եւ արդյունքի չեն հանգեցնի:

Երկուշաբթի կայացած ճեպազրույցում Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հայտարարել է, որ Չինաստանն ԱՄՆ-ին բողոք է հայտնում՝ կապված Հոնկոնգում ազգային անվտանգության մասին օրինագծին նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած պատասխան միջոցառումների հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Հայտարարված միջոցառումները կոպիտ միջամտություն են Չինաստանի ներքին գործերին եւ վնաս են հասցնում չին-ամերիկյան հարաբերություններին»,- նշել է նա: «Չինաստանը սրա հետ կապված վճռական բողոք է հայտնում»,- հավելել է դիվանագետը:

«Այս հարցում ԱՄՆ կոպիտ միջամտությունները հակասում են միջազգային իրավունքին եւ միջազգային հարաբերությունների բազային կանոններին: Դրանք ձախողման են դատապարտված»,- ընդգծել է Չժաո Լիցզյանը:

Չինաստանի կառավարությունը խստորեն արձագանքելու է իր շահերին վնաս հասցնելու ԱՄՆ ցանկացած փորձին, հավելել է Չժաո Լիցզյանը: «Չինաստանը վճռականորեն պաշտպանելու է իր ինքնիշխանությունը, անվտանգությունը եւ զարգացման շահերը: ԱՄՆ ցանկացած հայտարարություն կամ գործողություն, որոնք կվնասեն Չինաստանի շահերը, կհանդիպեն խիստ պատասխան գործողությունների»,- նշել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները