Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը կապ չունի ԱՄՆ-ում անկարգությունների հետ

15:23   01 Հունիս 2020    563

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը կապ չունի ԱՄՆ-ում անկարգությունների հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում տեղի ունեցող անկարգություններն այդ երկրի ներքին գործն են:

«Մենք, իհարկե, ուշադիր հետեւում ենք իրադարձությունների զարգացմանը: Սակայն Ռուսաստանը ոչ մի կերպ չի միջամտում այդ իրադարձություններին եւ չի պատրաստվում միջամտել»,-ասել է նա:

Պեսկովը խոսքով՝ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Սյուզան Ռայսի հայտարարությունը, թե անկարգությունները կազմակերպվել են «ռուսական մեթոդաբանությամբ», չի համարվում ԱՄՆ վարչակազմի պաշտոնական դիրքորոշումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պեսկով   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները