Ադրբեջանի ԶՈՒ օգնության հիմնադրամի միջոցներն աճում են

12:56   01 Հունիս 2020    428

Ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ Ադրբեջանի Զինված ուժերի օգնության հիմնադրամում հավաքվել է 110.847.750,32 մանաթ, 213.577,88 դոլար, 17.566 եվրո և 5000 ռուբլի գումար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Զինված ուժերի օգնության հիմնադրամը ստեղծվել է 2002 թվականի օգոստոսի 17­ին` Ադրբեջանի նախագահի հրամանով:

Ըստ հիմնադրամի կանոնադրության, միջոցները կուտակվում են կամավոր սկզբունքով` ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կամ այնպիսի աղբյուրներից, որոնք չեն հակասում Ադրբեջանի օրենսդրությանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները