Նեթանյահուն ոստիկանություն է դիմել սպանության սպառնալիքների պատճառով

17:25   01 Հունիս 2020    242

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ոստիկանություն դիմում է գրել իրեն և իր ընտանիքին սպանելու սպառնալիքներ ստանալու պատճառով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։

«Մի քանի օր առաջ ես բողոք եմ ներկայացրել ոստիկանություն՝ իմ և իմ ընտանիքի անդամների սպանության սպառնալիքի վերաբերյալ։ Այսօր, ցավոք, ես ստիպված էի ևս մեկ բողոք ներկայացնել մի մարդու դեմ, որը նկարագրում էր, թե ինչպես է նա մտադիր սպանել ինձ և իմ ընտանիքին»,- գրել է Իսրայելի վարչապետը:

Այն մասին, թե ով կարող է նրան սպառնալ, Նեթանյահուն չի հստակեցրել, սակայն լրատվամիջոցներին խնդրել է դատապարտել հանցագործության հրահրումը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Նեթանյահու  


Վերնագիրի այլ պիտակները