ԱՄՆ-ը Antifa շարժումը ճանաչում է որպես ահաբեկչական կազմակերպություն. Թրամփ

18:43   01 Հունիս 2020    309

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հակաֆաշիստական ​​շարժումը ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն, այս մասին նա հայտարարել է Twitter-ի իր էջում:

«Ամերիկայի Միացյալ Նահանգներն Antifa-ն ճանաչում է որպես ահաբեկչական կազմակերպություն»,- գրել է պետության ղեկավարը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ Թրամփը բազմիցս շարժմանն է վերագրել ԱՄՆ քաղաքներում տեղի ունեցած անկարգությունների պատասխանատվությունը:

Մայիսի 25-ին իրավապահների կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի ձերբակալության ժամանակ ոստիկանը ծնկով սեղմել է տղամարդու պարանոցը: Ֆլոյդը բղավել է, որ խեղդվում է, բայց ոստիկանները ուշադրություն չեն դարձրել:

Արդյունքում տղամարդը մահացել է վերակենդանացման բաժանմունքում: Սա ամբողջ երկրում զանգվածային բողոքի ցույցերի անցկացման պատճառ է դարձել:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները