Աֆրիկայում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 4 հազարը

20:52   01 Հունիս 2020    309

Աֆրիկայում նոր կորոնավիրուսային վարակի զոհերի թիվը գերազանցել է 4 հազարը, վարակման հայտնաբերված դեպքերի թիվը հասել է 144,7 հազարի։

ԱՀԿ-ի տվյալներով՝ համաճարակի սկսվելուց ի վեր Աֆրիկյան մայրցամաքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 144 702 դեպք, 4149 հիվանդ մահացել է: Ապաքինվել է 61 164 մարդ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է Հարավ-Աֆրիկյան Հանարապետությունում (32 683), Եգիպտոսում (23 449), Նիգերիայում (10 162) Ալժիրում (9 394): Ամենաշատը COVID-19 հիվանդներ են մահացել Եգիպտոսում (913), ՀԱՀ-ում (683) և Ալժիրում (653):

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները