Թրամփը քննադատել է նահանգապետերին. նրանք կանցնեն ձեր վրայով, իսկ դուք տխմարի տեսք կունենաք

21:25   01 Հունիս 2020    309

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է նահանգապետերին աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով զանգվածային ցույցերի համար:

«Դուք պետք է գերիշխեք: Նրանք կանցնեն ձեր վրայով, իսկ դուք տխմարի տեսք կունենաք»,-ասել է Թրամփը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Դուք պետք է ձերբակալեք մարդկանց, հետեւեք նրանց, բանտ գցեք 10 տարով»,-շարունակել է ԹՐամփը:

Նա նաեւ նշել է, որ Վաշինգտոնը «շատ լավ վերահսկվում է»:

Նա բազմիցս դիմել է նահանգապետերին՝ կոչ անելով կոշտ վերաբերմունք ցուցաբերել ցուցարարների նկատմամբ, որոնք դուրս են եկել ԱՄՆ տասնյակ քաղաքների փողոցներ՝ իրենց դժգոհությունը հայտնելու՝ կապված աֆրոամերիկացու մահվան հետ, որին սպանել էին ոստիկանները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները