Բրիտանիան դեմ է ՌԴ-ն G7 վերադարձնելուն

21:38   01 Հունիս 2020    572

Բրիտանիայի իշխանությունները դեմ են Ռուսաստանի՝ G7 վերադառնալուն:

Ըստ աղբյուրի՝ Ջոնսոնը կարծում է, որ այս պահին Ռուսաստանին որպես G7-ի անդամի վերադարձնելու հիմք չկա, քանի որ Մոսկվայի քաղաքականությունը չի փոխվել: Վարչապետը սպասում է ԱՄՆ առաջարկի մանրամասներին: Նա նշել է, որ նախագահող երկիրը ավանդաբար գագաթնաժողովին հրավիրում է այլ առաջնորդների՝ որպես հյուրերի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք չենք աջակցելու, որ նա վերադառնա որպես խմբի անդամ», – ասել է Ջոնսոնի խոսնակը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է Ռուսաստանին, Հարավային Կորեային, Ավստրալիային և Հնդկաստանին հրավիրել G7 գագաթնաժողովին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները