Իսպանիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահվան դեպք չի գրանցվել

22:36   01 Հունիս 2020    302

Իսպանիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսով հիվանդների շրջանում մահվան ելքով դեպք չի գրանցվել:

Իսպանիայում համաճարակի բռնկումից ի վեր արձանագրվել է մահվան 27 127 դեպք, որոնցից 35-ը՝ վերջին մեկ շաբաթում: Վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 71 նոր դեպք է արձանագրվել: Կիրակի հաղորդվում էր 96 նոր դեպքի մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ընդհանուր առմամբ, ՊՇՌ-թեստի օգնությամբ 239 638 մարդ է վարակվել երկրում, որոնցից ներկա պահին ակտիվ վարակակիր են 62 424-ը:

Իսպանիայի կառավարությունը ապրիլի վերջին կարանտինից աստիճանաբար դուրս գալու ծրագիր է մշակել, որը կազմված է 4 փուլից (0-3): Հունիսի 1-ի դրությամբ՝ երկրի բնակչության 70 տոկոսն ապրում է 2 փուլով սահմանված կանոններով, 30 տոկոսը, այդ թվում՝ Մադրիդն ու Բարսելոնան, առաջին փուլում են գտնվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները