Apple-ը խնդրում է վերադարձնել անկարգությունների ժամանակ գողացված iPhone-ները

09:22   02 Հունիս 2020    216

Օրերս համացանցում հայտնվել են կադրեր, որոնցում երեւում է, թե ինչպես են ԱՄՆ-ում բողոքի ցույցերի ժամանակ մարդիկ Apple-ի եւ այլ ապրանքանիշների խանութներ կողոպտում։

Կուպերտինոյից ընկերությունն, իհարկե, իրավիճակն անուշադրության չի մատնել՝ նա կողոպտիչների գողացած սմարթֆոնների վրա դրանք վերադարձնելու խնդրանք է ուղարկել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Սոցցանցերում հւրապարակել են գողացված iPhone-ների լուսանկարները, որոնց էկրանին երեւում է գրառում․ «Խնդրում ենք վերադարձրեք Apple-ին՝ Walnut Street-ում։ Սարքը անջատվել է, եւ դրան հետեւում են։ Իշխանության տեղական ներկայացուցիչները կծանուցվեն»։

Այսպիսով կողոպտիչները մնացել են ձեռնունայն։ Սարքերը հնարավոր չէ օգտագործել, բացի այդ՝ անբարեխիղճ քաղաքացիների գտնվելու վայրը կարելի է որոշել։

Հիշեցնենք, որ ցույցերն ԱՄՆ-ում սկսվել էին Մինեապոլիսում ոստիկանների կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության հետեւանքով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները