Թրամփը սպառնացել է ծանր զինտեխնիկայով զինված զորքեր մտցնել ըմբոստացող քաղաքներ

11:49   02 Հունիս 2020    252

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ծանր զինտեխնիկայով զինված զորքեր մտցնել ըմբոստացող քաղաքներ, եթե բողոքի ցույցերը չդադարեն:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Reuters-ին։

Նա խորհուրդ է տվել այն նահանգապետերին, որտեղ անցկացվում են ցույցերը՝ ծանր զինտեխնիկայով զինված զորք մտցնել: Նախագահի խոսքերով, ցուցարարներին պետք է դիմակայել այնքան ժամանակ մինչև իրավիճակը կայունանա:

«Եթե քաղաքը կամ նահանգը հրաժարվի իր բնակիչների կյանքը և ունեցվածքը պաշտպանելու համար անհրաժեշտ գործողություններից, ես ինքս այնտեղ կտեղակայեմ ԱՄՆ զինված ուժերը և արագ կլուծեմ խնդիրը՝ նրանց փոխարեն»,-շեշտել է նախագահը:

Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը, որոնք ուղեկցվում են անկարգություններով, վանդալիզմով և ոստիկանների վրա հարձակումներով, անցկացվում են ԱՄՆ տասնյակ քաղաքներում: Պատճառը Մինեապոլիսում (Մինեսոտա) սևամորթ Ջորջ Ֆլոյդի մահն է, ով մահացել է կոպիտ ձերբակալության արդյունքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները