Նավթը համաշխարհային շուկային գնաճ է արձանագրել․ սպասում են ազդակներ ՕՊԵԿ+-ից

11:54   02 Հունիս 2020    538

Նավթը համաշախարհային շուկայում հունիսի 2-ին արձանագրել է գնաճ, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան հնարավոր է երկարաձգեն արդյունահանման ծավալների կրճատման ներկայիս ծավալները մինչեւ սեպտեմբերի մեկ։

The Wall Street Journal-ի փոխանցմամբ, առաջիկայում սպասվում է ՕՊԵԿ+ նախարարների հանդիպում, որը, սակայն, հունիսի 4-ի փոխարեն տեղի կունենա հունիսի 9-ին։

Սպասումների ֆոնին Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մեկ բարելը թանկացել է 0,32 դոլարով եւ կազմել 38,64 դոլար։ Նյու-Յորքի NYMEX բորսայում WTI տեսակի նավթի մեկ բարելի գինը աճել է 0,18 դոլարով եւ կազմել 35,62 դոլար։

Hayatsk.info

Հեշթեգներ: ՕՊԵԿ  


Վերնագիրի այլ պիտակները