Թրամփը երկրում շարունակվող զանգվածային ցույցերը ահաբեկչություն է որակել

13:43   02 Հունիս 2020    279

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ներքին ահաբեկչություն» է որակել ԱՄՆ-ում ոստիկանի կողմից սպանված սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո սկսված զանգվածային բողոքի ցույցերը։

«Այստեղ՝ երկրի մայրաքաղաքում, արդեն գրավվել է ոստիկանական բաժանմունք, Լինկոլնի և Երկրորդ համաշխարհային պատերազմի հուշահամալիրները վանդալիզմի են ենթարկվել։ Մեր ամենագլխավոր պատմական եկեղեցիներից մեկը հրկիզվել է։ Կալիֆոռնիայում սպան և իրավապահ մարմինների աֆրոամերիկացի հերոսը սպանվել են, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դրանք խաղաղ բողոքի ակտեր չեն, դրանք ներքին ահաբեկչության ակտեր են, անմեղ կյանքերի կործանումը և անմեղ մարդկանց արյուն թափելը հանցագործություն է մարդկության առջև»,- հայտարարել Է Թրամփը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը:

Թրամփը նաև կոչ է արել նահանգապետերին «բռնության դեմ պայքարելու համար» օգտագործել Ազգային գվարդիայի զորքերը և զգուշացրել է, որ եթե չանեն, նա անձամբ նահանգներում կտեղակայի ամերիկյան զինված ուժերը «և արագ կլուծի այդ խնդիրը»։

Հիշեցնենք, որ զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել օրերս սոցցանցերում տարածված 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հրապարակումից հետո, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահանում է։

Այս պատահարից զայրացած ցուցարարներն այժմ պահանջում են խստագույնս պատասխանատվության ենթարկել մարդասպան ոստիկանին և նրա հետ եղած մյուս երեք սպային, որոնք տեղում ոչինչ չեն ձեռնարկել տղամարդու կյանքը փրկելու համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները