ՌԴ ՊՆ-ն զինծառայողների շրջանում կամավորների է ընտրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման համար

14:13   02 Հունիս 2020    346

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը զինծառայողների շրջանում կամավորների է ընտրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների իրականացման համար, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում տալով գերատեսչության հայտարարությանը։

Աղբյուրը մանրամասնում է, որ ընդհանուր 50 զինծառայող, այդ թվում՝ 5 կին է ընտրվել:

«Բոլոր թեկնածուները նախնական հետազոտություն և թեստավորում են անցել, ամսվա ընթացքում նրանց մոտ որևէ հիվանդություն չի հայտնաբերվել»,- նշել են նախարարությունից և մանրամասնել, որ զինվորականները Ռուսաստանի տարբեր զինվորական ստորաբաժանումներից են ընտրվել։

Զինվորականների առաջին խումբը փորձարկմանը նախապատրաստվելու համար Ռուսաստանի պաշտպանության նախարարության 48-րդ կենտրոնական հետազոտական ինստիտուտի հատուկ հաստատություն պետք է ժամանի հունիսի 3-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները