Թայվանում ինքնակառավարման համակարգով ընթացող Tesla-ն մխրճվել է կողաշրջված բեռնատարի մեջ. VIDEO

14:21   02 Հունիս 2020    328

Թայվանում ինքնակառավարման համակարգով ընթացող Tesla Model 3 էլեկտրամեքենան մխրճվել է մայրուղու վրա կողաշրջված բեռնատարի մեջ, հայտնում է Taiwan English News պորտալը։

Tesla-ի վարորդը պարզաբանել է, որ ընթանալիս է եղել մոտ 110 կմ/ժ արագությամբ և Autopilot կիսաավտոմատ կառավարման համակարգը միացված։ Նրա խոսքով՝ համակարգը ճանապարհային «խոչընդոտին» չի արձագանքել, ինչի հետևանքով նա ինքն է արգելակել, սակայն արդեն ուշ է եղել։

Հայտնի է, որ դեպքի վայր ժամանած հրշեջները մեքենաների երկու վարորդին անվնաս են գտել, երկուսն էլ հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվելուց։

Նշենք, որ Tesla ընկերության պաշտոնական կայքում նշվում է, որ ինքնավար կառավարման համակարգերը նախատեսված են ուշադիր վարորդների համար, որոնք ղեկն իրենց ձեռքում են պահում և պատրաստ են ցանկացած պահի վերահսկողությունն իրենց ձեռքը վերցնել։



Hayatsk.info

Հեշթեգներ: Թայվան  


Վերնագիրի այլ պիտակները