Լաս-Վեգասում բողոքի ցույցի ընթացքում կրակել են ոստիկանության աշխատակցի գլխին

15:00   02 Հունիս 2020    371

ԱՄՆ-ի Լաս-Վեգաս քաղաքում ոստիկանների կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության հետ կապված բողոքի ցույցի ընթացքում կրակել են ոստիկանության աշխատակցի գլխին։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Լաս-Վեգասի «8 Նյուզ» հեռուստալիքը, հղում անելով ոստիկանության աղբյուրներին։

Հառուստաալիքը հաղորդել է, որ անհայտ անձը կրակել է «Circus Circus» հյուրանոց-կազինոյում գտնվող ոստիկանի վրա:

Զանգվածային ցույցերն ու անկարգությունները ԱՄՆ քաղաքներում մեկնարկել են այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են մայիսի 25-ին ոստիկանները ձերբակալության ընթացքում ոտքով պարանոցի հատվածում սեղմելով` սպանում սևամորթ Ջորջ Ֆլոյդին, որը խանութում գնված ապրանքի դիմաց վճարել էր կեղծ թղթադրամներով: Մինեապոլիսում հայտարարված է պարետային ժամ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները