ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 21 հազար նոր դեպք է հայտնաբերվել

16:13   02 Հունիս 2020    248

ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 21 188 նոր դեպք է հայտնաբերվել, 784 մարդ մահացել է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին վկայում են Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալները:

ԱՄՆ-ում պանդեմիայի սկզբից հայտնաբերվել է վարակման 1 811 277 դեպք, մահացել է ավելի քան 105 000 մարդ, ապաքինվել է 458 000 մարդ:

Պանդեմիայի սկզբից աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 6 289 259 եւ մահացել գրեթե 376 000 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները