Իտալացի բժիշկները պնդում են, որ կորոնավիրուսն այժմ ավելի թույլ է, քան համավարակի թեժ շրջանում

16:39   02 Հունիս 2020    281

Իտալացի բժիշկները պնդում են, որ կորոնավիրուսն այժմ ավելի թույլ է, քան համավարակի թեժ շրջանում, գրում է Reuters-ը։

Պրոֆեսոր Ալբերտո Զանգրիլոն այն բժիշկներից մեկն է, որի խոսքով՝ կորոնավիրուսն այժմ ավելի քիչ մահաբեր է, քան մարտին և ապրիլին՝ Եվրոպայում ճգնաժամի գագաթնակետի ժամանակ։

Նրա խոսքով՝ վերջին տասը օրվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդներն ավելի թույլ ախտանշաններ են ցուցաբերում, քան մեկ ամիս առաջ։

Պրոֆեսոր Զանգրիլոն, որը Միլանի Սան Ռաֆայելի համալսարանական հիվանդանոցի ղեկավարն է, RAI հեռուստաալիքին ասել է, որ «իրականում վիրուսը կլինիկորեն այլևս գոյություն չունի Իտալիայում»։

Նրա հայտարարությունները հաստատվել են Իտալիայում մի շարք այլ բժիշկների՝ այդ թվում Ջենովայի Սան Մարտինոյի հիվանդանոցի ինֆեկցիոն կլինիկայի ղեկավար Մատեո Բասետիի կողմից:

Վերջին տվյալներով՝ Իտալիայում Covid-19-ից մահացել է 33 475 մարդ։ Անցած օրվա ընթացքում երկրում զոհերի թիվն ավելացել է 60-ով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները