Մեխիկոյի մետրոն կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ուղևորներին կոչ է արել չխոսել միմյանց հետ

16:45   02 Հունիս 2020    251

Մեխիկոյի մետրոպոլիտենում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով կոչ են արել ուղևորներին լռություն պահպանել։

«Callados prevenimos el contagio (Լուռ կանխում ենք վարակումը) արշավի նպատակը խոսակցության ընթացքում կաթիլների «արտանետման» նվազեցումն է, քանի որ փակ տարածություններում դրանք կարող են վարակման պատճառ դառնալ»,- ասվում է Մեքսիկայի մայրաքաղաքի մետրոյի թվիթերյան էջում հրապարակված հայտարարության մեջ։

Արշավը մենարկել է երկուշաբթի օրվանից։ Մետրոյի տնօրինությունն ուղևորներին կոչ է արել նաև մշտապես դիմակներ կրել։

Վերջին տվյալների համաձայն՝ Մեքսիկայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 10 167-ի, հայտնաբերվել է վարակման 93 435 դեպք։ Երկիրը շարունակում է կորոնավիրուսի համավարակի պիկում գտնվել։

Երկուշաբթի երկրում կորոնավիրուսի դեմ նոր սանիտարական միջոցառումներ են ձեռնարկվել։ Չորս գույնից կազմված տարածաշրջանային «լուսացույցի» համակարգը, համաճարակաբանական իրավիճակից ելնելով, կարգավորելու է բոլոր տեսակի գործունեությունների վերականգնման հարցը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեխիկո  


Վերնագիրի այլ պիտակները