Հոկտեմբերին Վրաստանում կայանալիք ընտրություններում պարտադիր կլինի 2 մետր հեռավորության պահպանումը

17:04   02 Հունիս 2020    254

Վրաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկության գործընթացը կիրականացվի կորոնավիրուսի տարածումը կանխելու մեխանիզմների կիրառմամբ:

Դիմակների կրումը պարտադիր կլինի, մուտքերի մոտ ընտրողները կանցնեն ջերմաչափում: Հերթերում կապահովվի 2 մետր հեռավորությունը:

Ընտրատեղամասերում կլինեն ախտահանիչ նյութեր, սեղանները, գրչները, դռները կախտահանվեն: Այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն:

«Իշխանություններն արդեն աշխատում են անվտանգության կանոնների և խորհրդատվությունների վրա, որոնք կտրվեն 2020-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ COVID-19-ի տարածումը կանխելու համար»,- ասել է Արչիլ Թալակվաձեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները