Բելառուսում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 44 000-ը

17:15   02 Հունիս 2020    253

Բելառուսում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 852-ով՝ հասնելով 44 255-ի, մահացել է ևս 3 մարդ, մահացածների ընդհանուր թիվը հասել է 243-ի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարության մամուլի ծառայության հայտարարությանը։

Նախկինում մեկ օրում ամենաշատը հայտնաբերվել է 973 վարակակիր, վերջին օրերին այս ցուցանիշը նվազում է և չի հատում 900-ի սահմանը։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում համաճարակաբանական իրավիճակը բարելավվում է, սակայն դեռևս թուլանալն անկարելի է։

«COVID-19 թեստի դրական պատասխան 44 255 մարդու մոտ է եղել։ Ընդհանուր 562 945 թեստ է անցկացվել։ Վարակի տարածման ամբողջ ընթացքում երկրի տարածքում ընդհանուր 243 մարդ է մահացել, որոնց մոտ քրոնիկ հիվանդությունների հետ մեկտեղ կորոնավիրուս է հայտնաբերվել»,- ասվում է մամուլի ծառայության հայտարարության մեջ։

Առողջապահության նախարարությունից նաև հայտնել են, որ ամբողջ հանրապետությունում հիվանդությունից ապաքինվել և հիվանդանոցներից դուրս է գրվել 19 195 մարդ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելառուս  


Վերնագիրի այլ պիտակները