Պուտինը որոշել է, թե որ դեպքում կօգտագործվի ռուսական միջուկային զենքը

17:47   02 Հունիս 2020    290

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է համապատասխան փաստաթուղթը, որը վերաբերում է ռուսական միջուկային զենքի օգտագործմանը:

Նախագահը որոշել է, թե որ դեպքերում այն կարող է կիրառվել:

Փաստաթղթում նշվում է, միջուկային զենքի օգտագործումը ծայրահող քայլ է և համարվում է բացառապես զսպող միջոց: Դրա օգտագործման վերաբերյալ որոշումը կայացվում է միայն նախագահի կողմից:

Այն կարող է օգտագործվել, եթե ռուսական կողմը հավաստի տեղեկություններ ունենա Ռուսաստանի վրա բալիստիկ հրթիռի արձակման մասին: Միջուկային զենքը կարող է կիրառվել նաև բացառիկ նշանակություն ունեցող օբյեկտների պաշտպանության համար: Խոսքը վերաբերում է այն օբյեկտներին, որոնք կենսական նշանակություն ունեն երկրի համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները