Ռումինիայի վարչապետը տուգանվել է դիմակը հանելու համար

19:17   02 Հունիս 2020    293

Ռումինիայի վարչապետ Լյուդովիկ Օրբանը ստիպված կլինի տուգանք վճարել՝ հակահամաճարակային սահմանափակումները խախտելու համար։

Այս մասին հայտնում է Euractiv-ը։ Վարչապետի տուգանքի չափը կազմում է 617 եվրո։ Համացանցում հայտնվել է լուսանկար, որտեղ պաշտոնյան այլ նախարարների հետ կաբինետում նստած է առանց դիմակի, ծխում է, իսկ պաշտպանիչ միջոցները սեղանի վրա են, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Կառավարության ղեկավարը համաձայնել է՝ եթե օրենք է խախտվել, պետք է լինի նաև պատիժ։ Նա խոստովանել է, որ կառավարության մի քանի անդամներ իր կաբինետում էին հավաքվել մայիսի 25-ին՝ տևական աշխատանքային օրվանից հետո, իր ծննդյան 57-ամյակի օրը։

Մինչ օրս երկրում հաստատվել է կորոնավիրուսի 19 133 դեպք, մահացել է 1253 մարդ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռումինիա  


Վերնագիրի այլ պիտակները