Ռադայում պահանջում են Ավակովին պաշտոնանկ անել

19:59   02 Հունիս 2020    297

Ուկրաինայում պատգամավորները ստորագրահավաք են սկսել Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին պաշտոնանկ անելու պահանջով՝ հաղորդել է իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Իգոր Վասիլևը։

Նախաձեռնությանը միացել է նաև ընդդիմադիր «Ձայն» խմբակցությունը։ Նախարարի դեմ բողոքի ալիքը սկսվել է մայիսի վերջին, երբ Կիևի շրջանի 26-ամյա բնակչուհիներից մեկը հաղորդել էր, թե ոստիկաններն իրեն բաժնում ծեծել ու բռնաբարել են, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հարուցվել էր քրեական գործ, դատարանի որոշմամբ, ոստիկաններից երկուսը ձերբակալվել են, բաժնի ևս տասը աշխատակիցներ էլ՝ պաշտոնանկ արվել։ Ընդդիմությունը, սակայն, պնդում է, որ այս միջադեպը միակը չէ, և ոստիկանական համակարգում անհրաժեշտ են արմատական փոփոխություններ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները