Յորքում Ջորջ Ֆլոյդի սպանությունից զայրացած ցուցարարների չդադադարող բողոքի ֆոնին 1 շաբաթով պարետային ժամ է հայտարարվել

21:38   02 Հունիս 2020    657

ԱՄՆ Նյու Յորք քաղաքում այսօր երեկոյան մեկնարկող պարետային ժամը կշարունակվի մինչև շաբաթվա վերջ:

Պարետային ժամ է սահմանվում ամեն օր 20:00-ից մինչև 05:00-ն: «Մենք չենք հանդուրժի ցանկացած բռնություն: Մենք չենք հանդուրժի ոստիկանների նկատմամբ հարձակումները: Մենք չենք հանդուրժի ատելության սերմանումը»,- ասել է Բլազիոն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիշեցնենք, որ ԱՄՆ մի շարք քաղաքներում պարետային ժամ է սահմանվել՝ պայմանավորված սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո փողոց դուրս եկած ցուցարարների բազմությամբ, որոնք նաև անկարգություններ և ավերածություններ են իրականացնում փողոցներում:

Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ տղամարդուն ձերբակալության ժամանակ խեղդամահ է արել Մինեապոլիսի ոստիկանության նախկին սպա Դերեկ Չաուվինը, որն այժմ ձերբակալված է: Հազարավոր ցուցարարներ տարբեր քաղաքներում պահանջում են խստագույնս պատժել Չաուվինին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները