Բրիտանիա. Չինաստանը վտանգում է ոչնչացնել ասիական տնտեսության մարգարիտներից մեկը

21:57   02 Հունիս 2020    440

Հոնկոնգում խիստ միջոցներ կիրառելով՝ Չինաստանը վտանգում է ոչնչացնել ասիական տնտեսության մարգարիտներից մեկը, ինչը խախտում է միջազգային իրավունքը:

Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Եթե Չինաստանը միջամտում է քաղաքական նկատառումներով, նա կարող է նաեւ երկարաժամկետ սպառնալիք ներկայացնել տնտեսական բարգավաճմանը եւ տնտեսական մոդելին, որը Հոնկոնգն արտացոլում եւ մարմնավորում է: Տխուր իրականությունն այն է, որ եթե Չինաստանը շարունակի գնալ այդ ճանապարհով, կխեղդի այն, ինչը երկար ժամանակ եղել է տնտեսական թագի մարգարիտը»,- ասել է Ռաաբը:

«Չինաստանը դեռեւս հետքայլ կատարելու հնարավորություն ունի»,- ասել է նա՝ հավելելով, որ «դա հազիվ թե տեղի ունենա»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները