Երկիր մոլորակին է մոտենում վտանգավոր երկնաքար

22:38   02 Հունիս 2020    285

Երկիր մոլորակին մոտենում է 163348 (2002 NN4) երկնաքարը, որը պոտենցիալ կերպով վտանգավոր է մեր մոլորակի համար։

Այն ունի 250-570 մ չափսեր։ Հունիսի յոթին այն կմոտենա Երկրին։ Այս մասին հայտնում է ՆԱՍԱ-ն, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Երկիր մոլորակից ամենափոքր հեռավորության վրա երկնաքարը կգտնվում հունիսի վեցին, Մոսկվայի ժամանակով 06,20-ին։ Այս անգամ գիտնականները չեն կանխատեսում, որ այն կարող է բախվել մեր մոլորակի հետ։ Վերջինիս շարժման ուղղությունը հատվում է մեր մոլորակի ուղեծրի հետ, ինչով էլ այն համարվում է պոտենցիալ վտանգավոր մեր մոլորակի համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները