ՌԴ-ում որոշել են միջուկային զենք կիրառելու պայմանները

09:40   03 Հունիս 2020    224

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել միջուկային զսպման ոլորտում պետական ​​քաղաքականության հիմունքների վերաբերյալ, որը սահմանում է միջուկային զենքի կիրառման պայմանները:

Փաստաթղթի համաձայն, Ռուսաստանը միջուկային զենքը դիտարկում է միայն որպես զսպող գործոն և ջանքեր է գործադրում միջուկային սպառնալիքի նվազեցման համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Միջուկային զենքի օգտագործումը Ռուսաստանի համար խիստ ծայրահեղ միջոց է: Այնուամենայնիվ, Մոսկվան որոշ դեպքերում նման իրավունք իրեն վերապահում է: Առաջինը, եթե հավաստի տեղեկություններ են ստացվում Ռուսաստանի կամ նրա դաշնակից երկրների ուղղությամբ բալիստիկ հրթիռների գործարկման մասին:

Երկրորդ, եթե թշնամին միջուկային կամ զանգվածային ոչնչացման այլ զենք է օգտագործել Ռուսաստանի կամ նրա դաշնակիցների դեմ: Երրորդ, եթե թշնամին թիրախավորել է Ռուսաստանի համար գերկարևոր պետական ​​կամ ռազմական օբյեկտները, որոնց շարքից դուրս բերումը կհանգեցնի միջուկային ուժերի պատասխան գործողությունների խափանմանը:

Բացի այդ, Մոսկվան կարող է միջուկային զենք օգտագործել, եթե հակառակորդն այնպիսի գործողություններ ձեռնարկի, որոնք վտանգում են պետության գոյությունը: Հրամանագրում նշվում է, որ միջուկային զենքի բնագավառում պետական ​​քաղաքականությունը պաշտպանական բնույթ է կրում, բայց կարող է փոխվել՝ կախված արտաքին և ներքին գործոններից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները