Պենտագոնը ցույցերի ֆոնին Վաշինգտոնի շրջան է ուղարկել 1,6 հազար զինվորականների

10:35   03 Հունիս 2020    255

Պենտագոնը մոտ 1,6 հազար զինծառայողների է ուղարկել ԱՄՆ մայրաքաղաքի արվարձաններ՝ կապված Մինեապոլիսում (Մինեսոտա նահանգ) աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո սկսված անկարգությունների հետ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկյան պաշտպանական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանին:

«Կանոնավոր զորքերի զինվորները տեղակայված են վաշինգտոնյան կոնգլոմերացիայի ռազմական բազաներում, բայց ոչ բուն Վաշինգտոնում»,- ասել է Հոֆմանը: Պենտագոնի ներկայացուցիչը նշել է, որ «զինվորականները բարձր պատրաստականության վիճակում են», բայց քաղաքացիական իշխանությունների գործողություններին չեն օգնում:

Մինեապոլիսում Ֆլոյդի մահվանից հետո ԱՄՆ շատ նահանգներում ընթանում են բողոքի զանգվածային ցույցեր եւ տեղի են ունենում անկարգություններ: Անկարգությունների դեմ պայքարում տեղական իրավապահ մարմիններին է հաճախ միանում ազգային գվարդիան, շուրջ 40 քաղաքներում, ներառյալ Վաշինգտոնում եւ Նյու Յորքում մտցվել է պարետային ժամ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պենտագոն  


Վերնագիրի այլ պիտակները