ԱՄՆ-ում անկարգությունների զոհ է դարձել 11 մարդ

10:50   03 Հունիս 2020    250

Առնվազն 11 մարդ է զոհվել Միացյալ Նահանգներում բողոքի ցույցերի ընթացքում, որոնք սկսվել են ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո, գնահատում է Associated Press-ը:

Գործակալության տվյալով՝ զոհերի մեծ մասը աֆրոամերիկացիներ են:

Միևնույն ժամանակ, գործակալությունը նշում է, որ ողջ երկրում զոհերի և վիրավորների ճշգրիտ թիվը դեռ անհայտ է: Բացի այդ, սպանությունների հանգամանքները դեռ պարզվում են:

Միացյալ Նահանգներում ցույցերն ու զանգվածային անկարգությունները տեղի են ունեցել մայիսի 25-ին Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի ձերբակալության տեսանյութը համացանցում տեղադրելուց հետո, ում մեղադրում էին կեղծ թղթադրամներ օգտագործելու համար: Ոստիկանները սևամորթ քաղաքացուն ձեռնաշղթաներ են հագցրել և վայր գցել գետնին: Կարգի պահապաններից մեկը ծնկով սեղմել է ձերբակալվածի պարանոցը՝ անտեսելով Ֆլոյդի բղավոցները, որ չի կարողանում շնչել: Աֆրոամերիկացին շուտով մահացել է քաղաքի հիվանդանոցներից մեկում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները