ՌԴ-ի վարչապետը հանձնարարականներ է տվել կորոնավիրուսի երկրորդ ալիքի համար

10:59   03 Հունիս 2020    262

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հանձնարարականներ է տվել Առողջապահության նախարարությանը՝ կորոնավիրուսի երկրորդ ալիքի համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդվել է կառավարության կայքում:

Նա հանձնարարել է, որ գերատեսչությունը, Ռուսաստանի Դաշնության բաղկացուցիչ կառույցների բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին, ապահովեն պահուստային ֆոնդի պահպանումը, որը ստեղծվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների բուժման համար:

Բացի այդ, նա պահանջել է ուսումնասիրել վիրուսի երկրորդ ալիքի դեպքում հիվանդանոցներում լրացուցիչ մահճակալներ ստեղծելու անհրաժեշտությունը: Հանձնարարականի կատարման ժամկետը մինչև հունիսի 5-ն է:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները