Ռուսաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8536, մահվան՝ 178 նոր դեպք

12:56   03 Հունիս 2020    274

Ռուսաստանում նախօրեին հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 8536 նոր դեպք, գրանցվել է մահվան 178 դեպք, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով կորոնավիրուսի դեմ պայքարի գծով օպերատիվ շտաբի տարածած հայտարարությանը։

Աղբյուրը մանրամասնում է, որ մայրաքաղաք Մոսկվայում գրանցվել է 1842, Մոսկվայի մարզում ՝ 736, Սանկտ Պետերբուրգում՝ 380, Սվերդլովսկի մարզում՝ 357 դեպք։ Հայտնի է, որ վարակակիրներից 3287-ի մոտ որևէ կլինիկական ախտանշաններ չկան։

Համավարակի սկզբից երկրի 85 շրջանում վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 432 277-ի, հիվանդությունից մահացել է 5215, ապաքինվել՝ ավելի քան 195 000 մարդ։ Ռուսաստանն այժմ աշխարհում կորոնավիրուսի ամենաշատ վարակակիրների թվով երրորդ երկիրն է և հաջորդում է միայն ԱՄՆ-ին և Բրազիլիային։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները