Թուրքիան հայտարարել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի Ռուսաստանի հետ համատեղ մշակման մասին

14:26   03 Հունիս 2020    202

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Խոջան հայտարարել է, որ երկիրը COVID-19-ի համար նոր պատվաստանյութ մշակելու գործում համագործակցում է Ռուսաստանի հետ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա գրել է իր Twitter-ում:

Խոջան համապատասխան հայտարարություն է արել Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի հետ բանակցություններից հետո:

Նա նաեւ հայտարարել է, որ ռուսաստանցի նախարարն ընդգծել է Թուրքիայում կորոնավիրուսային վարակի համար օգտագործվող բուժման արդյունավետությունը:

Խոջան եզրափակել է, որ բանակցությունների ընթացքում նախարարները որոշել են, որ Թուրքիան եւ Ռուսաստանը համատեղ կմշակեն պատվաստանյութ COVID-19- ի դեմ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները