Համավարակի պատճառով Աֆղանստանը կանգնած է հումանիտար աղետի առաջ

14:35   03 Հունիս 2020    213

Աֆղանստանը կանգնած է հումանիտար աղետի առաջ, քանի որ COVID-19 կորոնավիրուսն անվերահսկելի կերպով տարածվում է երկրում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդում է humanitarian.org-ը՝ վկայակոչելով Փրկության միջազգային կոմիտե ոչ կառավարական կազմակերպությանը:

Կոմիտեի տվյալներով՝ Աֆղանստանի առողջապահության նախարարությունում հնարավորություն ունեն ամեն օր կորոնավիրուսի շուրջ 2 հազար թեստ անցկացնել, սակայն 5-10 անգամ ավելի շատ նմուշներ են ստանում անալիզների համար:

«Դա նշանակում է, որ վարակի հնարավոր դեպքերի 80-90 տոկոսը չի թեստավորվում»,- ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ։

«Պատերազմի չորս տարիներն ավերել են Աֆղանստանի առողջապահության համակարգը՝ երկրի ավելի քան հինգ միլիոն բնակիչներին, հատկապես՝ կանանց և երեխաներին թողնելով վախի, խնամքի բացակայության, հակամարտության, շահագործման և բռնության մեջ»,-ասել է Փրկության միջազգային կոմիտեի բաժանմունքի տնօրենը։

Կազմակերպությունում անհանգստացած են կորոնավիրուսի պայմաններում ոչ միայն Աֆղանստանի բնակիչների առողջության, այլև երկրի առանց այդ էլ ծանր հումանիտար դրության սրման կապակցությամբ։

Վերջին տվյալներով՝ Աֆղանստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 17 267 դեպք, որոնցից 294-ը՝ մահվան ելքով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆղանստան  


Վերնագիրի այլ պիտակները