Lada 4x4-ը հեռանում է եվրոպական շուկայից

15:44   03 Հունիս 2020    203

Ռուսական Lada 4x4 ամենագնաց մեքենան շուտով կանհետանա Եվրոպայից՝ բնապահպանական նորմերին չհամապատասխանելու պատճառով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է motor.ru կայքը` հղում տալով լեհական Autogaleria.pl. պորտալին:

Մինչև վերջերս եվրոպական որոշ երկրներում այս մեքենան դեռ կարելի էր գնել, օրինակ՝ Գերմանիայում: Այնտեղ բազային 4x4-ն արժեր 11 990 եվրո, իսկ 4x4 Taiga-ն գնահատվում էր 12 590 եվրո:

2019 թվականին Եվրոպայում վաճառվել է Lada 4x4-ի շուրջ 2900 նմուշ, ինչը լավագույն արդյունքն էր վերջին ինը տարվա ընթացքում: Եվս 625 ամենագնաց վաճառվել է 2020 թվականի առաջին 4 ամիսների ընթացքում:

Ավտոմեքենաները եվրոպական շուկա են առաքվել նույն շարժիչով, որը հասանելի է Ռուսաստանում. 1,7-լիտրանոց բենզինային շարժիչ՝ 83 ձիաուժ հզորությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Lada4x4  


Վերնագիրի այլ պիտակները