«Դա է ԱՄՆ-ի էությունը». Խամենեի

15:38   03 Հունիս 2020    189

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին ամերիկյան ոստիկանության գործողությունների պատճառով աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահը համեմատել է այլ երկրների նկատմամբ Վաշինգտոնի պահվածքի հետ, գրում է ria.ru-ն։

«Իրավիճակը, որին այսօր ականատես ենք լինում Ամերիկայի տարբեր քաղաքներում և նահանգներում, այն իրականությունն է, որը թաքցնում էին․ դրանում ոչ մի նոր բան չկա», - ասել է Խամենեին։

«Այն, որ ոստիկանը կատարյալ սառնասրտությամբ իր ծունկը սեղմում է սևամորթ տղամարդու պարանոցին այնպես, որ նրան մահվան է հասցնում՝ չնայած վերջինիս աղերսներին, իսկ մյուս ոստիկանները նայում են և ոչինչ չեն ձեռնարկում, նոր բան չէ, սա է ԱՄՆ-ի էությունը։ Հենց դրանով են զբաղվել ամբողջ աշխարհի՝ Աֆղանստանի, Իրաքի, Սիրիայի, ինչպես նաև շատ այլ երկրների նկատմամբ»,-հավելել է նա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Խամենեի   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները