«Մանչեսթեր սիթիի» նախկին պաշտպանը խոսել է ԱՄՆ-ում ընթացող բողոքի ցույցերի մասին

15:59   03 Հունիս 2020    224

«Մանչեսթեր սիթիի» նախկին կիսապաշտպան Նեդում Օնուոհան հայտարարությամբ է հանդես եկել, կապված ԱՄՆ-ում ընթացող հակառասիստական բողոքի ցույցերի հետ։

«Ես միշտ զգուշավորություն եմ հանդես բերում եւ մտածում եմ այն մասին, թե ինչպես կարող են դա ընկալել իշխանությամբ օժտված մարդիկ։ Ես չեմ սիրում խոսել այդ մասին, սակայն ընդհանուր առմամբ ես ունեմ վախ եւ անվստահություն ոստիկանության հանդեպ։ Ինձ դուր է գալիս ապրել Միացյալ Նահանգներում, սակայն կա նաեւ հարցի մյուս կողմը։

Ես Մեծ Բրիտանիայում ինձ ավելի կոմֆորտ եմ զգում, քանի որ եթե ինչ որ բան լինի, ապա դա դժվար թե մահացու ելք ունենա։ Սակայն այնտեղ՝ ԱՄՆ-ում, քանի որ ոստիկանները ավելի լայն իրավունքներ ունեն, բախումները ոստիկանների հետ հաճախ մահվամբ են ավարտվում»,- ասել է Օնուոհան, նկատելով, որ ԱՄՆ-ում իրեն ավելի քիչ է ապահով զգում, քան Մեծ Բրիտանիայում։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները